Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ֆրանսիական նավն առաջիկա ժամերին կսկսի A320 ինքնաթիռի «սեւ արկղերի» որոնումը

Ֆրանսիական նավն առաջիկա ժամերին կսկսի A320 ինքնաթիռի «սեւ արկղերի» որոնումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական նավն առաջիկա ժամերին կսկսի եգիպտական A320 մարդատար ինքնաթիռի «սեւ արկղերի» որոնման գործողությունը, որն անցած շաբաթ աղետի Է ենթարկվել Միջերկրական ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով ավիաղետի հետաքննության եգիպտական հանձնաժողովի ղեկավար Այման ալ Մուքադամին:

Նրա խոսքով՝ «մի քանի ժամվա ընթացքում ֆրանսիական նավը ձեռնամուխ կլինի A320 ինքնաթիռի «սեւ արկղերի» որոնմանը»:

Ավելի վաղ Մուքադամը հայտնել Է, որ Միջերկրական ծովում որսացել են EgyptAir ավիաընկերության կործանված A320 հանրանավի վթարային ռադիոփարոսի ազդանշանը: Ազդանշանների հիման վրա հինգ կիլոմետր շառավղով որոշվել Է փարոսի գտնվելու շրջանը:  Ալ Մուքադամը պարզաբանել Է, որ Airbus ինքնաթիռը հանդերձված Է երեք այդպիսի սարքերով, որոնցից մեկը տեղակայված Է պոչամասում: Հենց դա Էլ ներկայում փնտրում են որոնողները:

EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը կատարում էր Փարիզ- Կահիրե MS804 չվերթը, ռադարներից անհետացել է մայիսի 19-ի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա Եգիպտոսի օդային տարածքում: Օդանավում եղել են 66 ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am