Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հրավերով մայիսի 20-22-ն աշխատանքային այցով մեկնել է Աթենք՝ մասնակցելու Պոնտոսի հույների եւ հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որտեղ ԱԺ փոխնախագահը հանդես կգա ելույթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մայիսի 20-ին Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա Հունաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի եւ խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Մայիսի 22-ին նախատեսվում է Էդուարդ Շարմազանովի հանդիպումը Պանոս Կամենոսի հետ: 

Այցի շրջանակում ԱԺ փոխնախագահը հարցազրույց կտա հունական լրատվամիջոցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am