Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հնարավոր է համարել զինված առաքելության հայտնվելը Դոնբասում

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը հնարավոր է համարել զինված առաքելության հայտնվելը Դոնբասում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի դիտորդների զինված առաքելությունը Դոնբասում հնարավոր Է կազմակերպության ներսում փոխհամաձայնության եւ դրա նպատակների հստակ ըմբռնման դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Մոսկվայում ելույթ ունենալով միջազգային անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովում:

«Իհարկե, դա կարելի Է անել այն դեպքում, եթե մենք հասնենք փոխհամաձայնության եւ հասկանանք՝ ինչի համար ենք մենք դա անում»,-ասել Է նա՝ մեկնաբանելով Դոնբասում կողմերի շփման գծի երկայնքով ԵԱՀԿ-ի զինված դիտորդների տեղաբաշխման գաղափարը:

«Այն, որ այսօր ԵԱՀԿ-ն դրսեւորում Է իր արդյունավետությունը, պայմանավորված Է միայն նրանով, որ նա զինված չԷ: Բայց մենք երբեմն բախվում ենք այնպիսի իրավիճակներ, երբ առկա են ազատ տեղաշարժման խոչընդոտներ: Ես կարծում եմ, որ այժմ մենք չենք ստանում համագործակցության այն մակարդակը, որն ակնկալում ենք այս տարածաշրջանում:

Քննարկում են այն թեման, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնեն դիտորդների աշխատանքը: Իրականում ես թերահավատ չեմ այս հարցում»,-ասել Է Զանիերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am