Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության տնտեսական կորուստները պետք է ժամանակի ընթացքում վերականգնվեն. շվեդ պրոֆեսոր

Հայոց ցեղասպանության տնտեսական կորուստները պետք է ժամանակի ընթացքում 
վերականգնվեն. շվեդ պրոֆեսոր

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավունքի պրոֆեսոր Օվե Բրինգը կարծում է, որ Թուրքիան պետք է երկխոսություն սկսի հայերի հետ 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ: «Ներկայիս Թուրքիան պատասխանատու է 1915-ի դեպքերի համար, քանի որ այն նույն պետությունն է, Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Ստոկհոլմի համալսարանի պրոֆեսորը:

Օվե Բրինգը նշեց, որ միջազգային օրենքի սկզբունքներով` ցեղասպանության հետևանքով տնտեսական կորուստները պետք է ժամանակի ընթացքում վերականգնվեն ու հատուցվեն: «Եթե կան որոշակի մարդիկ, ովքեր սեփականության իրավունք են կորցրել, նրանց ընտանիքի անդամները Թուրքիայում կարող են ապացուցել, որ իրենց ընտանիքը ունեցել  է տնտեսական հայց: Նրանք կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և փորձել ապացուցել, որ այդ հայցը երբեք չի ոչնչացել, ու դա կենդանի հայց է»,-ասաց Բրինգը: Նա հավելեց, որ դժվարին ուղի է սպասվում, քանի որ շատ փաստեր պետք է ապացուցել, բայց դա տեսական հնարավորություն է, որ կարելի է կյանքի կոչել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am