Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պուտինը պատասխանել է հարցին` արդյոք կփրկե՞ր խեղդվող Էրդողանին և Պորոշենկոյին

Պուտինը պատասխանել է հարցին` արդյոք կփրկե՞ր խեղդվող Էրդողանին և 
Պորոշենկոյին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության բնակիչ, 12-ամյա Վարվառա Կուզնեցովան նախագահ Վլադիմիր Պուտինի` արդեն 14-րդ «Ուղիղ գիծ» շփման ժամանակ հարց է ուղել, թե ում կփրկեր նախագահը, եթե Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խեղդվելիս լինեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»,-ը, աղջիկը նշել էր, որ նախորդ տարի նման հարցի ժամանակ Պուտին ասել էր, որ եթե տեսներ խեղդվող Օբամային, ապա կփրկեր նրան:

«Եթե որևէ մեկը որոշել է խեղդվել, ապա նրան փրկելն անհնար կլինի: Սակայն մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել ցակացածին, եթե նա դա ցանկանում է»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 14-րդ անգամ «Ուղիղ գծով» շփման մեջ է մտել ռուսաստանցիների հետ: ՌԴ ղեկավարին հասցեագրված հարցերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում մոտեցել Է 2 միլիոնի: «Ուղիղ գծի» նախապատրաստմանը Պուտինը նվիրել է երկու օր:

Որքան կարող Է տեւել ծրագիրը, չի կանխատեսվում: Ռուսաստանցիների հետ շփման ամենաերկարատեւ սեանսը եղել Է 2013 թվականի «Ուղիղ գիծը». այն ժամանակ նախագահը հարցերին պատասխանել Է 4 ժամ 48 րոպե: Եթե գումարելու լինենք այն ամբողջ ժամանակը, որը Պուտինն անցկացրել Է «Ուղիղ գծերի» ընթացքում ռուսաստանցիների հետ շփվելով, ապա այն կկազմի գրեթե երկու օր՝ ավելի քան 45 ժամ: 2001 թվականին առաջին «Ուղիղ գծի» ընթացքում Պուտինին ուղղվել Էր ամենաքիչ թվով հարցեր՝ 400 հազար: Հետագայում դրանց թիվը շարունակաբար աճել Է՝ առավելագույնին հասնելով 2015 թվականին՝ 3,25 միլիոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am