Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայկական կողմը զոհված 18 զինծառայողների անունները կհրապարակի ինքնությունը հաստատելուց հետո

Հայկական կողմը զոհված 18 զինծառայողների անունները կհրապարակի ինքնությունը 
հաստատելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմին փոխանցված 18 զոհված զինծառայողների անունները կհրապարկվեն մարմինների ինքնությունը հաստատելուց հետո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Այժմ իրականացվում է մարմինների ինքնությունը հաստատելու գործընթաց, ի վերջո պետք է հասկանալ, որ սա նուրբ գործընթաց է: Այն ավարտելուց հետո կհրապարակենք անունները»,-ասաց Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնվել է 13 զոհվածի մարմին, այդ թվում ուղղաթիռի օդաչուների: «Մեր տարածքում 13 մարմին է եղել, սակայն առաջնագծին շատ մոտ կան հակառակորդի բազմաթիվ  դիակներ: Որոնումների գործընթացն այսօր էլ շարունակվելու է, հայկական կողմը դեռ ունի մեկ անհայտ կորած»,-ասաց Սենոր Հասրաթյանը:

Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում զոհվածների մարմինների փոխանակման ընթացքում հայկական կողմին փոխանցվել է 18 զոհված զինծառայողի մարմին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ անհայտ կորած է համարվում 19 անձ: Այս տեղեկությունից հետո պարզ դարձավ, որ մեկ անձի ճակատագիրն անհայտ է մնում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Սանձազերծված լայնածավալ գործողությունները շարունակվել են մինչև ապրիլի 5-ը` ժամը 12:00-ն, երբ շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am