Քաղաքականություն

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում

1 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը մեծապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ, որն ամենածանրն է վերջին 20 տարիների ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ֆրանկոֆոնիայի պաշտոնական կայքը, նա ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների պատճառած մարդկային կյանքի կորուստների համար:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել պայքարը, հարգել հրադադարի ռեժիմը և շուտափույթ ձեռնարկել անհրաժեշտ միջոցները՝ խուսափելու նոր բռնության ահագնացումից, որը վնասակար է խաղաղության և ժողովուրդի համար», - ասել է նա:

Գլխավոր քարտուղարը կոչ է արել վերսկսել բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Միսնկի խմբի համանախագահների շրջանակում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, հավասարակշռված և երկարատև կարգավորման ձեռք բերման նպատակով՝ համահունչ 2014թ․ նոյեմբերին Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում պետությունների և կառավարությունների կողմից ընդունված բանաձևին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում