Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 300-ից ավելի զոհ. Ադրբեջանի կորուստները

 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու  սարք, 300-ից ավելի զոհ. 
Ադրբեջանի կորուստները

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների վարման հետևանքով կողմերի կորուստները հետևյալն են: 

Հակառակորդի կորուստներ. տեխնիկա` 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու  սարք, 1  ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300-ից ավելի է: Վիրավորների թիվը ճշգրտման ենթակա է:

Հայկական կողմի կորւոստներ. տեխնիկա` 7 տանկ: Անձնակազմի կորուսներ` 20 զոհ,  6-ը սպաներ և ենթասաներ են, 72 վիրավոր՝ 8-ը սպաներ և ենթասպաներ են: Քաղաքացիական անձանց զոհերի թիվը 4-ն է, նրանցից մեկը երեխա է:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունները Ստեփանակերտում ստեղծված օպերատիվ տեղեկացման կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին հրապարակել է ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանն` ընդգծելով, որ ՊԲ ստորաբաժանումները մարտունակ են և ի վիճակի են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել:

Ինչ վերաբերում է տարածքներին, Վիկտոր Առստամյանը նշեց, որ հակառակորդի մխրճման խորությունը կազմում է 200-300 մետր և այդ խորության վրա բնակավայրեր չկան: Ներկայում Կազախլար-Նյուզգեր ուղղությամբ հակառակորդի վերահսկողության տակ է գտնվում 5 մարտական դիրք, Թալիշ-Մատաղի-Թափկարակոյունլու ուղղությամբ` 3 դիրք:

«Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդը զրահատեխնիկայի կիրառմամբ հարձակվողական գործողություններ է ձեռնարկել նոր՝ Հորադիզ- Նյուզգեր եւ Կազյան-Շուրաբադ ուղղություններով: Հրետակոծության են ենթարկվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև Մարտակերտ և Թալիշ բնակավայրերը:  Նոր ուղղություներով հարձակման փորձերը կասեցվել են: Օրվա ընթացքում Կազախլար- Նյուզգեր, Թափկարակոյունլու-Թալիշ ուղղություններով մարտերը շարունակվել են: Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը զրահատեխնիկայի կիրառմամբ հակառակորդը նոր գործողություններ է  նախաձեռնել: Հակառակորդի հարձակման փորձերը կասեցվել են: Օրվա ընթացքում մարտերը շարունակվել են»,-ասել է Վիկտոր Առստամյանը:

Նա տեղեկացրել է, որ հակառակորդը, կորցնելով նախաձեռնությունը, առաջին անգամ կրակ է արձակել «ՏՕՍ» համակարգից , որը արդյունք չի ունեցել:  Հակառակորդը փորձել է կիրառել անօդաչու թռչող սարք, որը ՊԲ-ի կողմից խոցվել է: Ընդհանուր առմամբ մարտական գործողություների ընթացում հետախուզական կրակային խոցման նպատակով հակառակորդը լայնորեն կիրառում է անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ՊԲ ստորաբաժանումների կողմից խոցվել է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am