Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ադրբեջանը շարունակում է հրետակոծել Մարտակերտը

Ադրբեջանը շարունակում է հրետակոծել Մարտակերտը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժն այս պահի դրությամբ «ՄՄ-21» Գրադ կայանքներով ու 152-մմ հրետանիով արկակոծում է Մարտակերտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մարտակերտ շրջկենտրոնից քիչ առաջ հեռախոսով հայտնեց Ստեփանակերտում գործող «Արցախպրես» լրատվական գործակալության թղթակիցը:

«Արցախպրես»-ի տեղեկացմամբ` թշնամու հրետակոծությունից շրջկենտրոնում վնասվել են առաձնատներ, ծառեր, ինչպես նաև քաղաքը սնուցող գազատար խողովակներ:

«Բնակիչները ապաստարաններում են, ամբողջությամբ խաթարված է շրջկենտրոնի խաղաղ կյանքը, ադրբեջանական կողմն այս պահին անընդհատ հրետակոծության տակ է պահում Մարտակերտ քաղաքը»,- նշել է «Արցախպրես»-ի թղթակիցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am