Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանն աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշում 121-րդն է

Հայաստանն աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշում 121-րդն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի կողմից հռչակված Երջանկության օրվան՝ մարտի 20-ին ընդառաջ հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների նոր ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանը 157 երկրների շարքում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը:

Ամենաերջանիկ երկրների ինդեքսի կազմության ժամանակ հաշվի են առնվել երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի տևողությունը, կյանքում ընտրություն կատարելու ազատությունը, առատաձեռնությունն ու կաշառակերությունը:

Ցուցակի առաջատար տասը հորիզոնականներում են Դանիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան:

Հայաստանի հարևաններից Վրաստանը 126–րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 81-րդ, Իրանը՝ 105-րդ և Թուրքիան՝ 78-րդ: Ռուսաստանը զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը, իսկ Միացյալ Նահանգները՝ 13-րդ:

Ցուցակի ստորին հորիզոնականներում են Բենինը, Աֆղանստանը, Տոգոն, Սիրիան և Բուրունդին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]