Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում հնարավոր է անցնեն սննդի ապառիկով վաճառքի

Ադրբեջանում հնարավոր է անցնեն սննդի ապառիկով վաճառքի

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հանրության որոշ խավին շուտով հարկ կլինի սնունդը գնել ապառիկով: Ադրբեջանի շրջաններում եւ քաղաքներում որոշ փոքր խանութներում վաճառողները ծանոթ քաղաքացիներին մթերքը պարտքով են տալիս, իսկ նրանք հետո աստիճանաբար վերադարձնում են պարտքը:  Ճգնաժամի պայմաններում ադրբեջանում խոշոր խանութները եւս կարող են անցնել մթերքի ապառիկ վաճառքի: Դա կլինի անտոկոս ապառիկ կամ առավելագույնը` 5 տոկոսով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` exo.az-ին հայտարարել է Ադրբեջանի ազատ սպառողների միության ղեկավար Էյուբ Հուսեյնովը:

Նրա խոսքով` ապառիկով սնունդ գնելու քարտերը պետք է լինեն առավելագույնը 50 մանաթ նոմինալով` մինչեւ մեկ ամիս վճարելու ժամկետով, եւ դա պետք է հիմնականում վերաբերի խոշոր խանութներին:

Ադրբեջանի կայուն զարգացման հետազոտութունների կենտրոնի նախագահ Նարիման Աղաեւն էլ իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանում պարտքով սնունդ տալու գաղափարը նոր չէ, այն հնավանդ սովորույթ է:

«Մինչ այժմ, հատկապես գյուղական վայրերում, խանութներում մթերքը կարելի է վերցնել պարտքով, ինչպես մեզ մոտ են ասում` «նիսյա»: Բայց, ինչպես կանոն, դա տալիս են այն քաղաքացիներին, որոնց վստահում են: Այսօր որոշ խանութներ պարտքով կամ անվճար պարեն են տանում թոշակառուներին, պատերազմում զոհվածների ընտանիքներին, ծերանոցներ: Ուղղակի այդ բոլորն արվում է թաքուն, ոչ լայն հասարակության համար», -նշել է նա` հավելելով, որ այժմ պետք է այն արդեն տարածել հասարակության լայն շերտերի վրա եւս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am