Քաղաքականություն

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների դինամիկ զարգացմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների դինամիկ զարգացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-ինհանդիպել է Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին:Արտգործնախարարները կարևորել են բարձր մակարդակով պարբերական հանդիպումները՝ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումն ապահովելու համար:Այդ առումով կարևորվել է քաղաքական երկխոսության խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործության սերտացումը, առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների, այդ ձևաչափով ընթացող համագործակցության շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում