Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ն միացավ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիային

ՆԱՏՕ-ն միացավ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիային

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հաստատել են հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ ավիացիայի կառավարման համակարգի (AWACS) իրենց ինքնաթիռների ուղարկումը Սիրիա՝ ԱՄՆ-ի հրամանատարության ներքո գործող կոալիցիայի կարիքների համար, որը պայքարում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով դաշինքի պաշտպանության նախարարների՝ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները:

Այդպիսով, Հյուսիսատլանտյան դաշինքը որպես կազմակերպություն պաշտոնապես միացավ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող արեւմտյան կոալիցիային:

«ՆԱՏՕ-ի AWACS ինքնաթիռներ ուղարկելը նշանակում Է, որ ԱՄՆ-ը կկարողանա Սիրիայում գործողությունից դուրս բերել իր AWACS ինքնաթիռները կամ իրավիճակի հսկման կամ մոնիթորինգի մյուս միջոցները»,- ասել Է Ստոլտենբերգը: «ՆԱՏՕ-ի հնարավորությունների օգտագործումը թույլ կտա Սիրիայում ուժեղացնել հարվածները ԻՊ-ի դիրքերին»,-ասել Է Ստոլտենբերգը:

Նա նաեւ հայտնել Է, որ ՆԱՏՕ-ն մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի Իրաքի բանակի համար սպաների ուսուցմանը: «Մենք մոտ ժամանակներս կսկսենք սպաների պատրաստումը Իրաքի բանակի համար: Դա ՆԱՏՕ-ի եւս մեկ ներդրումը կլինի ԻՊ-ի դեմ պայքարում»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am