Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մենք շահեկանորեն տարբերվում ենք օրենքի հանդեպ ունեցած հարգանքով. ԼՂՀ նախագահ

Մենք շահեկանորեն տարբերվում ենք օրենքի հանդեպ ունեցած հարգանքով. ԼՂՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին մասնակցել է ԼՂՀ դատախազության 2015 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, կառույցի պատասխանատու ներկայացուցիչներ:

Երկրի ղեկավարը 2015 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար: Նախագահի բնութագրմամբ՝ ողջ իրավապահ համակարգի համագործակցության արդյունքում հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվել է քրտնաջան եւ մեծ համատեղ աշխատանք, ինչի շնորհիվ Արցախի Հանրապետությունում ապահովվել է հասարակական անվտանգության բարձր մակարդակ:

Միեւնույն ժամանակ, Նախագահ Սահակյանն անդրադարձել է համակարգում առկա մի շարք խնդիրների, կարեւորել դրանց արդյունավետ լուծումը: «Անցած տարիների ընթացքում մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ հասել ենք մեր երկրի կայուն զարգացմանը եւ մեր ավանդույթների շնորհիվ շահեկանորեն տարբերվում ենք բարեխղճությամբ ու օրենքի հանդեպ ունեցած հարգանքով: Դա այն արժեքն է, որն անհրաժեշտ է պահպանել»,- իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am