Ռուսաստանը փետրվարի 15-ից արգելում Է սոյայի եւ եգիպտացորենի ներկրումն ԱՄՆ-ից
15:18, 10 Փետրվար 2016
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը փետրվարի 15-ից արգելում Է սոյայի եւ եգիպտացորենի ներկրումն ԱՄՆ-ից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն:
«Ներկրման սահմանափակումներ ենք մտցնում փետրվարի 15-ից»,- ասել Է նա ՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին:
Ամերիկյան արտադրանքի ներկրման սահմանափակումների ժամկետն առայժմ հայտնի չԷ: «Նրանք պետք Է ստեղծեն համակարգ, որն իրապես երաշխավորեր այն արտադրանքի անվտանգությունը, որը գալիս Է մեզ մոտ»,- պարզաբանել Է Ալեքսեենկոն արգելքի վերացման պայմանները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում