Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Միջազգային վարկանիշավորմամբ ԵՊՀ-ն ՀՀ-ում դարձյալ առաջինն է

Միջազգային վարկանիշավորմամբ ԵՊՀ-ն ՀՀ-ում դարձյալ առաջինն է

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեբոմետրիքս» միջազգային ընկերությունը (Webometrics Ranking of World Universities) հրապարակել է բուհական համաշխարհային վարկանշային նոր աղյուսակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացին ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, համացանցումներ կայացվածությամբ բուհական վարկանիշավորում իրականացնող «Վեբոմետրիքսի» (www.webometrics.info/en/Europe/Armenia)՝ վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը ԵՊՀ-ն է: Ավելին՝ 2015 թ.-ի համեմատ՝ ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է շուրջ 200 հորիզոնականով՝ 2510-ից հայտնվելով 2314-րդ տեղում:

Ընդհանուր առմամբ` ՀՀ-ից ցուցակում հայտնվել են 37 բուհ կամ կրթական ծառայություններ իրականացնող գիտական հիմնարկ:

 Ստորև ներկայացնում ենք «Վեբոմետրիքսում» ընդգրկված հայաստանյան բուհերի առաջին տասնյակը՝

1. Երևանի պետական համալսարան` 2314 (Եվրոպայում՝ 810-րդ՝ նախորդ տարվա 879-ի փոխարեն)
2. Հայաստանի ամերիկյան համալարան՝ 3887
3.Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան՝ 5355

4. Երևանի պետական բժշկական համալսարան՝ 9233

5. Հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 9864

6. Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան՝ 10104

7. Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ 10606

8. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 11199

9. Երևանի գեղարվեստի ակադեմիա՝ 11608

10. Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ 13327

 Բուհերի վարկանիշը ձևավորվում է տարբեր չափորոշիչներով, այդ թվում կայքի ծավալների, գիտակրթական նյութերով հագեցվածության, արտաքին հղումների և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված աշխատությունների քանակի ցուցանիշների համադրմամբ:

Նշված բոլոր չափորոշիչներով էլ ԵՊՀ-ն, նախորդ տարվա համեմատ,առաջընթաց է գրանցել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am