Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Բրյուս Ուիլիսը եւ Դեմի Մուրը ամուսնալուծությունից 16 տարի անց սիրող ամուսինների են մարմնավորելու նոր ֆիլմում

Բրյուս Ուիլիսը եւ Դեմի Մուրը ամուսնալուծությունից 16 տարի անց սիրող ամուսինների են մարմնավորելու նոր ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աստղեր Բրյուս Ուիլիսը եւ Դեմի Մուրը ամուսնալուծությունից 16 տարի անց պատրաստվում են վերամիավորվել, բայց միայն Էկրանի վրա: Ինչպես փետրվարի 8-ին հաղորդել են ամերիկյան ԶԼՄ-ները, նախկին ամուսինները մտադիր են գլխավոր դերերը խաղալ Հոլիվուդի նոր ընդգրկուն նախագծում, որի մանրամասները դեռեւս գաղտնի են պահվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ լրագրողների տվյալների՝ Ուիլիսը եւ Մուրը ներկայում ծանոթանում են իրենց առաջարկված ֆիլմի սցենարին, որի հիմքում սիրող եւ հավատարիմ ամուսինների հարաբերություններն են: Նկարահանման հարթակում զույգի վերամիավորման մասին նորույթը, ինչպես նշել են ԶԼՄ-ները, յուրատեսակ նվեր Է դերասանների երկրպագուներին փետրվարի 14-ին նշվող Սիրահարների օրվա առթիվ:

Վերջին ժամանակներս 53-ամյա Մուրը հազվադեպ Է նկարահանվում՝ ժամանակի մեծ մասը նվիրելով իր երեխաներին. 60-ամյա Ուիլիսը նկարահանման հարթակներում ավելի հաճախ Է երեւում: Մասնավորապես, վերջերս նա համաձայնություն Է տվել մասնակցելու «Ամուր կաղին» մարտաֆիլմի շարունակությանը:   

Վերջին անգամ Դեմին եւ Բրյուսը միասին աշխատել են «Մահացու մտքեր» ֆիլմում, որն Էկրան Է բարձրացել 1991 թվականին, երբ նրանք դեռ օրինակելի ամուսնական զույգ Էին: Դերասաններն ամուսնացել են 1987 թվականին: 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցան երեք դուստր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am