Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շվեդիայի ԱԳ նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կրակի մոտ

Շվեդիայի ԱԳ նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի 
կրակի մոտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Եղեռնի զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ ԱԳ նախարարը ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ, ինչպես նաև ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի առջև: Մարգոտ Վալստրյոմը ծանոթացավ նաև Հայոց ցեղասպանության և հուշահամալիրի ստեղծման պատմությանը, շրջեց հուշահամալիրի տարածքում:

Հայաստանի Հանրապետության եւ Շվեդիայի Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 10-ին: 2014 թ. հունվարի 22-ին Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը: 2006թ.մայիսի 15-ին ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության պատվավոր հյուպատոս է նշանակվել Էդիթ Խաչատրյանը:

Շվեդիայի խորհրդարանը 2010թ. մարտի 11-ին ընդունած բանաձեւով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:   

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am