Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտեց Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտեց Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 7-ին դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը եւ խոստացել «ամենալուրջ միջոցները» ձեռնարկել ի պատասխան Փենյանի կողմից միջազգային կազմակերպության բանաձեւերի խախտման, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

«Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտեցին այդ արձակումը»,- լրագրողներին հայտարարել է Վենեսուելայի դեսպան Ռաֆայել Դարիո Ռամիրես Կարենյոն, որն այս ամիս նախագահում է ԱԽ-ում: Նրա խոսքով՝ արձակումը «Անվտանգության խորհրդի բանաձեւերի լուրջ խախտում էր»:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը հայտարարել է. «Մենք երաշխավորում ենք, որ Անվտանգության խորհուրդը կձեռնարկի ամենալուրջ միջոցները: ԿԺԴՀ-ի կողմից վերջին խախտումներն էլ ավելի խիստ պատասխան են պահանջում»:

Իր հերթին Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ընդգծել է, որ ԱԽ-ի բոլոր անդամները «միահամուռ դատապարտեցին» ԿԺԴՀ-ի այդ գործողությունները եւ հայտարարեցին, որ Անվտանգության խորհուրդը պետք է նոր պատժիչ բանաձեւ պատրաստի:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան, նույնպես խստիվ դատապարտել են ԿԺԴՀ-ի գործողությունները եւ կոչ են արել՝ միջոցներ ձեռնարկել Փենյանի նկատմամբ:

ԿԺԴՀ-ն փետրվարի 7-ին հեռահար գործողության հրթիռի արձակում է իրականացրել: Փենյանում հայտարարել են, որ հաջողությամբ ուղեծիր է դուրս բերվել Kwangmyongsong-4 («Պայծառ աստղ-4») արբանյակը, որը նախատեսված է Երկրի նկատմամբ դիտարկում իրականացնելու համար:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am