Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայի ամենաերջանիկ քաղաքացիները 65-ից մինչեւ 79 տարեկաններն են

Մեծ Բրիտանիայի ամենաերջանիկ քաղաքացիները 65-ից մինչեւ 79 տարեկաններն են

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 65-ից մինչեւ 79 տարեկան մարդիկ ամենաերջանիկն են, ասված Է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչության ուսումնասիրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ավելի քան 300 հազար չափահաս բրիտանացիների շրջանում անցկացված հարցումը ցույց Է տվել, որ երջանկության եւ կյանքից բավարարվածության զգացումը բարձրակետին Է հասնում այս տարիքային խմբում, բայց 80-ամյա սահմանագիծն անցնելուց հետո անկում Է ապրում:

Անբավարարվածության զգացումը առավել հաճախ Է նկատվում 45-ից մինչեւ 59 տարեկան մարդկանց՝ մեծ մասամբ տղամարդկանց մոտ: Այս տարիքային խմբում նաեւ նշվել Է տագնապի ամենաբարձր մակարդակը: 

Ըստ ուսումնասիրողների վարկածի, այս տարիքային խմբի ներկայացուցիչների շրջանում սեփական բարեկեցության ցածր գնահատականի հնարավոր պատճառը կարող Է լինել միաժամանակ երեխաներին եւ տարեց ծնողներին խնամելու բեռը:

Հասուն տարիքի մարդկանց մոտ կյանքից անբավարարվածության զգացողության մյուս հավանական գործոնը կարող Է լինել աշխատանքի եւ ընտանեկան պարտավորությունների միջեւ մշտապես հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը:

Իսկ ահա ավելի երիտասարդները եւ կենսաթոշակի անցածներն ավելի շատ ազատ ժամանակ ունեն իրենցով զբաղվելու համար, ասված Է հետազոտության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am