Մշակույթ

Լույս է տեսել «Մատյան ողբերգության» աղոթամատյանի գրաբար-աշխարհաբար հանդիպադիրը

1 րոպեի ընթերցում

Լույս է տեսել «Մատյան ողբերգության» աղոթամատյանի գրաբար-աշխարհաբար հանդիպադիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել «Մատյան ողբերգության» աղոթամատյանի գրաբար-աշխարհաբար հանդիպադիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցպատմաբան, հասարակական գործիչ, հրապարակագիր Ռաֆայել Համբարձումյանը,այն եզակի և աննախադեպ մի հրատարակություն է, որն այսօր «Նարեկ»-ով բուժվել ցանկացողներին մեծապես պետք է օգնի բուժվել ոչ թե երկի աշխարհաբար, այլ բնագիր տարբերակը կարդալով: Աղոթամատյանի գրաբար լավագույն հրատարակությունը համարվում է 1774 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսածը, որը տպագրվել է Գրիգոր Նարեկացու գրչագրից:

Հայագետ Աշոտ Պետրոսյանը հենց այդ հրատարակությունն է վերածել աշխարհաբարի`թարգմանությունը զետեղելով բնագրի դիմաց: «Նարեկ»-ի այս փոխադրությունն աննախադեպ է, քանի որ Աշոտ Պետրոսյանը բնագրի այն հատվածները, հատկապես բառերն ու հասկացությունները, որոնք այսօրվա ընթերցողին հասկանալի են, թողել է գրաբար:

Հրատարակությունը դառնում է գրաբարը դպրոցներ ներմուծելու քայլերին օժանդակող գործոն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում