Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Անկարան ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու հույս է հայտնել

Անկարան ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու հույս է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե Ռուսաստանը դադարեցնի բնական գազի մատակարարումը Թուրքիա, ապա Անկարան կմեծացնի Ադրբեջանից եւ Իրանից գազի գնումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը` մեկնաբանելով ռուս-թուրքական հարաբերությունների լարվելու պատճառով Թուրքիայի նկատմամբ Մոսկվայի հնարավոր պատժամիջոցների մասին հարցը:

Նրա խոսքով` չի բացառվում, որ Անկարան նաեւ քննարկի Թուրքիա լրացուցիչ հեղուկ գազի մատակարարումների հարցը:

Թուրքիայի գազի պահանջարկի 61 տոկոսը ապահովում է Ռուսաստանը:

Հայտնի չէ, թե ինչպես պետք է Թուրքիան մեծացնի Ադրբեջանից եւ Իրանից գազի մատակարարումների ծավալները: Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանում արդյունահանվող գազի ամբողջ ծավալներն արդեն բաժանված են գնորդ ընկերութունների միջեւ, եւ որեւէ գնորդի մասնաբաժին ավելացնել հնարավոր չէ: Իրանից Թուրքիա ձգվող գազի խողովակաշարի տրամագիծը եւս թույլ չի տալիս մեծացնել մատարակարումների ծավալը Թուրքիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am