Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրյուսելի եւ Փարիզի միջեւ գնացքների երթեւեկությունը դադարեցված Է մալուխների հրկիզման պատճառով

Բրյուսելի եւ Փարիզի միջեւ գնացքների երթեւեկությունը դադարեցված Է մալուխների հրկիզման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելը Փարիզի եւ Լոնդոնի հետ կապող Thalys եւ Eurostar արագընթաց գնացքների երթեւեկությունը նոյեմբերի 30-ի առավոտյան դադարեցվել Է տեղամասերից մեկում՝ Բելգիայի Էնո նահանգում՝ Ֆրանսիայի հետ սահմանի մերձակայքում, երթեւեկության կառավարման համակարգի մալուխների հրկիզման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Բելգիայի երկաթուղիների գործարկուի՝ Infrabel ընկերության մամուլի ծառայությունը:

«Երթեւեկությունը լիովին դադարեցված Է Բրյուսել-Լիլ տեղամասում: Սկզբում մենք ենթադրում Էինք, որ մալուխը գողացել են, սակայն ոստիկանությունը պարզել Է, որ գնացքների երթեւեկության կառավարման երկաթուղային ազդանշանների համակարգի մալուխները հրկիզվել են Ատ բնակավայրի մերձակա չորս տարբեր վայրերում»,-հայտնել Է ընկերությունը:

Ոստիկանությունը եւ դատախազությունը միջադեպի հետաքննություն են սկսել, որն ըստ Էության դիվերսիա Է: Ընկերությունը նախատեսում Է առաջիկա ժամերին ավարտել նորոգումը եւ վերսկսել գնացքների երթեւեկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am