Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Արա Աբրահամյանը հորդորել է Պետդումային՝ պաշտպանել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Արա Աբրահամյանը հորդորել է Պետդումային՝ պաշտպանել Ցեղասպանության ժխտումը 
քրեականացնող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանի հայերի միությունը» պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը եւ խնդրում Է Պետդումայի խոսնակին ու Դումայի չորս խմբակցությունների ղեկավարներին՝ աջակցել փաստաթղթի ընդունմանը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Անցած շաբաթ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդներ Սերգեյ Միրոնովը եւ Նիկոլայ Լեւիչեւը Պետդումա օրինագիծ են մտցրել 1915-1922 թվականներին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության չճանաչման համար պատասխանատվություն սահմանելու մասին:

«Ռուսաստանի հայերի միությունը» լիովին պաշտպանում Է այդ օրինագծի ընդունումը, այն անհրաժեշտ Է համարում ՌԴ-ի անվտանգության ամրապնդման շահերի տեսանկյունից եւ կոչ Է անում ձեզ պաշտպանել այդ հույժ կարեւոր օրենսդրական նախաձեռնությունը»,- ասված Է «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամանի ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am