Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վրաստանում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապի մեջ կասկածվող չորս մարդ

Վրաստանում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապի մեջ կասկածվող չորս մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արևմուտքում ձերբակալվել է չորս քաղաքացի, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են տեղական հեռուստաընկերությունները` վկայակոչելով իրավապահ մարմիններին: Վրացական հեռուստաընկերությունների տվյալներով, ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են հրացաններ, նռնակների և ԻՊ-ի դրոշներ: Իրավապահ մարմինների կողմից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել:

Նախօրեին Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Լևան Իզորիան հայտարարել է, որ վերջին տվյալներով «Սիրիայում են գտնվում Վրաստանի մոտ 50 քաղաքացիներ»: «Մեր ծառայությունը տեղեկություններ ունի բոլոր այդ 50 քաղաքացիների և Սիրիայում նրանց ծավալած գործունեության մասին: Ավելին, բոլոր այն քաղաքացիների մասով, որոնց վերաբերյալ կան հստակ տեղեկություններ, օրենքի համաձայն հետաքննություն է իրականացվում»,-ասել է Իզորիան: Նա տեղեկացրել է, որ Սիրիայից վերադառնալու դեպքում այդ քաղաքացիները պատասխանատվության են ընթարկվելու օրենքի ողջ խստությամբ:

Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Վրաստանի օդանավակայաններում և երկրի պետական սահմանների երկայնքով անվտանգության խիստ միջոցառումներ են իրականացվում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am