Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Տոկաևը ողջունել է Ալմա-Աթայում բանակցություններ անցկացնելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը

Տոկաևը ողջունել է Ալմա-Աթայում բանակցություններ անցկացնելու Հայաստանի և 
Ադրբեջանի համաձայնությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Ալմա-Աթայում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ Երևանի  և Բաքվի համաձայնությունը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Տոկաևի հայտարարությունը հրապարակվել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում:  

«Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտաքին գործերի նախարարների բանակցությունների վերաբերյալ»,–նշել է Տոկաևը:

Ղազախստանի նախագահը խորհրդանշական է համարել, որ այս կարևոր իրադարձությունը տեղի կունենա Ալմա-Աթայում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Ալմա-Աթայի պատմական հռչակագիրը, որով ամրագրվել են ԱՊՀ երկրների անկախ զարգացման և միջպետական ​​սահմանների հստակեցման սկզբունքները։

Ըստ Տոկաևի՝ առաջիկա հանդիպումը կծառայի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am