Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրք-սիրիական սահմանի փակումը ԻՊ-Թուրքիա փոխհարաբերությունները կտանի փակուղի

Թուրք-սիրիական սահմանի փակումը ԻՊ-Թուրքիա փոխհարաբերությունները կտանի փակուղի

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանի վերահսկումն ու փակումն այլընտրանքային ուժերի կողմից «Իսլամական պետություն»-Թուրքիա փոխհարաբերությունների համար կարող է փակուղի դառնալ: «Արմենպրես»- ի հաղորդմամբ` նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Թուրք սիրիական սահմանի վերահսկումն ու ուժեղացումը վտանգ է ներկայացնում Թուրքիայի  համար, քանի որ Թուրքիան կորցնում է  իր ազդեցությունն ԻՊ-ի վրա և Թուրքիայից լրացուցիչ մարդկային ռեսուրսների փոխանցումը դեպի ԻՊ սահամանափակվում է»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ սահմանների վերահսկումը տարբերակ է, որով կարելի է հասնել արևելյան տարածաշրջանում ԻՊ և Թուրքիայի սեփական գերակայության մասին պատկերացումների վերացմանը: Սահմանի հսկումն ու փակումն այլընտրանքային ուժերի կողմից շատ հնարավոր է որ արվի մոտակա ժամանակներում:

Անդրադառնալով ԻՊ-Թուրքիա փոխհարաբերություններին` Մարգարովը նշեց, որ ԻԼԻՊ-ի ֆինանսավորման աղբյուրներից 2-3-ի մեջ Թուրքիան ներգրաված է. ԻՊ-Թուրքիա փոխհարաբերություններում Թուրքիան հանդես է գալիս ԻՊ-ի հնարավոր հովանավորներից մեկը: 

«Թուրքիան ԻՊ-ի համար հանդես է գալիս ռազմավարական ճանապարհի գործընկերը,  ուղղությունը, որն օգտագործվում է ԻՊ-ի կողմից դեմպինգային գներով առևտրի համար:  Թուրքիայի տարածքով են անցնում ԻՊ-ի նավթային հոսքերը, հնաոճ իրերի վաճառքը ևս արվում է Թուրքիայով»,- ասաց քաղաքագետը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը կոչ է արել փակել թուրք-սիրիական սահմանը: Ըստ Օլանդի, դա անհրաժեշտ է ահաբեկիչների հոսքը Եվրոպա կասեցնելու համար: Սահմանները փակելու հարցն Օլանդը քննարկել է նաև ՌԴ նախագահ Վլադիմրի Պուտինի հետ հանդիպմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am