Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրյուսելում բացվել Է Սուրբծննդյան ավանը՝ չնայած ահաբեկչության սպառնալիքին

Բրյուսելում բացվել Է Սուրբծննդյան ավանը՝ չնայած ահաբեկչության սպառնալիքին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբծննդյան ավանը, որն արդեն դարձել Է Բրյուսելի ավանդական նախաամանորյա տեսարժան վայրը, նոյեմբերի 27-ին կրկին իր դռներն Է լայնորեն բացել Բելգիայի մայրաքաղաքի հյուրերի ու բնակիչների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Չնայած ահաբեկչության սպառնալիքին, մայրաքաղաքի իշխանությունները որոշել են չեղյալ չհայտարարել միջոցառումը, որին ցուցադրողները պատրաստվում Էին գրեթե ամբողջ տարին:

Ինչպես եւ նախորդ տարիներին, այսպես կոչված «ձմեռային հաճույքների» հարթակ Է դարձել ձկան հին շուկայի շրջանում՝ Սեն-Կատրինում Գրան պլյասի հարեւանությամբ գտնվող հրապարակը, որտեղ տեղավորված են իրենց ձկնամթերքով առավել հայտնի ռեստորանները:

Սուրբծննդյան ավանում կարելի Է համտեսել ոչ միայն բրյուսելցիների կողմից շատ սիրված որթատունկերի խխունջները, այլեւ անուշ անել ոստրեներ, պանրի, երշիկի տեսակներ եւ հնարավոր ամեն տասակ քաղցրավենիք:   

Բացի այդ, ընդհանուր առմամբ ավելի քան 200 Սուրբծննդյան տնակների վաճառասեղաններից, որոնք տեղադրած են Սեն-Կատրինում, ցանկացողները կարող են համտեսել բելգիական ավանդական հրուշակեղենը՝ վաֆլիից պատրաստված «գոֆրա» կարկանդակը, որը թխում են հենց տեղում, եւ երեխաների համար այնքան սիրելի քաղցր բամբակը՝ «հայրիկի մորուքը»:   

Քանի որ այս տարի Սուրբծննդյան ավան հրավիրված երկիր Է դարձել Թունիսը, Սեն Կատրինում կարելի Է համտեսել նաեւ ամենատարբեր միջերկրածովյան ճաշատեսակներ ու քաղցրավենիք: Բնականաբար, Բելգիայում ցանկացած տոնական միջոցառում չի կարող անցնել առանց տեղական գարեջրի համտեսման:

Նրանց համար, ում չեն հետաքրքրում գաստրոնոմիական հաճույքները, Սուրբծննդյան ավանն առաջարկում Է հուշանվերների լայն ընտրանի:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am