Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հռոմի պապն այցելել Է Նայրոբիի հետնախորշեր եւ քննադատել Է հարուստներին

Հռոմի պապն այցելել Է Նայրոբիի հետնախորշեր եւ քննադատել Է հարուստներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել Է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հետնախորշերային շրջաններ եւ քննադատության Է ենթարկել հարուստներին, որոնք անտարբեր են չքավորների տառապանքների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հազարավոր մարդիկ Էին հավաքվել փողոցներում՝ տեսնելու քահանայապետին, որն ավտոմեքենայով անցել Է Նայրոբիի ամենաաղքատ շրջաններից մեկով: 

Պապի խոսքով՝ նրանք, ովքեր հասել են իշխանության եւ հարստության, Էգոիստաբար վատնում են իրենց միջոցներն այն ժամանակ, երբ բնակչության մեծամասնությունն ստիպված Է ապաստանել կեղտոտ ու լքված ծայրամասերում:

«Ես այստեղ եմ, քանզի ցանկանում եմ, որ դուք իմանաք՝ ես անտարբեր չեմ ձեր ուրախությունների ու հույսերի, ձեր դժվարությունների ու ցավերի նկատմամբ»,-ասել Է քահանայապետը՝ ելույթ ունենալով տեղի կաթոլիկ եկեղեցու ծխականների առջեւ:

Քանգեմի շրջանում ապրում Է շուրջ 100 հազար մարդ, նրանց մեծ մասը բնակվում Է կոյուղի չունեցող հյուղակներում: Նրանցից մոտավորապես 20 հազարը կաթոլիկներ են:

Քենիան առաջին երկիրն Է Աֆրիկա քահանայապետի եռօրյա ուղեւորության ընթացքում: Հռոմի պապը նաեւ մտադիր Է այցելել Ուգանդա եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am