Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Արցախի բազմազավակ ընտանիքների բնակարանաշինության համար հանգանակվեց ավելի քան 10.3 միլիոն դոլար

Արցախի բազմազավակ ընտանիքների բնակարանաշինության համար հանգանակվեց ավելի քան 
10.3 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2015-ը համայն հայության ջանքերով հանգանակեց 10 միլիոն 378 հազար 465 դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Մեր տունը» խորագրով համահայկական դրամահավաքի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին Արցախում:  Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը մեկնարկել է նոյեմբերի 26-ին` ժամը 22:00-ին:

Հեռուստամարաթոն 2014-ին հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնվել է 1992թ. մարտի 3-ին` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բարեսիրական օգնության եւ ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Այն աշխարհում ներկայանում է իր 25 գրասենյակներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am