Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Պետք է ակտիվացնել քաղհասարակության մասնակցությունը բոլոր գործընթացներում. ՀՀ վարչապետ

 Պետք է ակտիվացնել քաղհասարակության մասնակցությունը բոլոր գործընթացներում. 
ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվեց արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանրային խորհուրդը, մասնավորապես, առաջարկություններ և դիտողություններ կներկայացնի նախարարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների վերաբերյալ: «Խորհուրդը հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ կքննարկի նաև հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց նման խորհուրդների ստեղծումը: «Ընդհանրապես պետք է ակտիվացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը բոլոր քաղաքական, տնտեսական գործընթացներում: Կարծում եմ, որ այդ մոտեցումը ճիշտ է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am