Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հայաստանը հետևում է ռուս-թուրքական զարգացումներին. Շավարշ Քոչարյան

Հայաստանը հետևում է ռուս-թուրքական զարգացումներին. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և միշտ կողմ է եղել, որ ՌԴ-ում ընդունվի նաև ցեղասպանության ժխտումը քրեկանացնող օրենք, որն այսօրվա դրությամբ ընդունել է չորս պետություն: «Այնպես որ, տեսնենք ինչպիսին կլինեն զարգացումները»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝  անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՌԴ Պետական Դումա ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությանը:

Հարցին՝ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, փոխարտգործնխարարն ասաց, որ դա այն խնդիրն է, որ վերաբերում է մի կողմից մեր դաշնակցին, մյուս կողմից՝ մեր անմիջական հարևանին: Դրա համար էլ Հայաստանը պետք է հետևի բոլոր զարգացումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am