Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը սրում Է Սիրիայի իրադրությունը. Մերկել

Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը  սրում Է Սիրիայի իրադրությունը. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը սրում Է Սիրիայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեստագում:

«Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո իրադրությունը սրվել Է: Մենք պետք Է ամեն ինչ անենք ապաԷսկալացման համար»,- ընդգծել Է նա:

«Ես զրույց եմ ունեցել Թուրքիայի վարչապետի հետ եւ նրան կոչ եմ արել բոլոր ուժերը գործադրել՝ իրադրությունը լիցքաթափելու համար»,- հայտնել Է Մերկելը: Դրա հետ մեկտեղ կանցլերը նշել Է, որ «յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանելու իր տարածքը»: Սակայն տարածաշրջանում իրավիճակն առանց այն Էլ չափազանց բարդ Է, նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am