Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Երևան. պատմության և տեխնոլոգիաների միջև. CNN -ի անդրադարձը Հայաստանին

 Երևան. պատմության և տեխնոլոգիաների միջև. CNN -ի անդրադարձը Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան CNN հեռուստաընկերության «Մետաքսի ճանապարհ. անցյալ, ներկա, ապագա» խորագրով հաղորդումն անդրադարձել է Հայաստանին` որպես նորագույն տեխնոլոգիաների ոլորտը զարգացնող երկիր, որն ունի հնագույն հարուստ մշակույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեսանյութն սկսվում է մտքով, որ տարածաշրջանի լեռները բաժանում են Եվրոպան Ասիայից: Ւսկ Երևանում հաղորդման հեղինակը նշում է, որ գտնվում է աշխարհի հնագույն քաղաքներից մեկում, որն ունի մոտ 3 հազար տարվա պատմություն, իսկ այսօր ավելի քան մեկ միլիոն մարդու տունն է: Անդրադարձ է կատարվում Կասկադին, Օպերային թատրոնին, այնուհետև խոսվում է Հանրապետության հրապարկի, Ազգային պատկերասրահի մասին` նշելով, որ այն մի քանի տասնյակ կառույցներից է, որ նվիրված է արվեստին և մշակույթին Հայաստանում:

Հեղինակի խոսքով` դարերի ընթացքում Հայաստանը յուրահատուկ կանգառ է եղել, որը կապող ճանապարհ էր Չինաստանից Հռոմ գնացող առևտրականների համար: Շուկայի տեսարանում խոսվում է այն մասին, որ Հայաստանը հայտնի է իր գյուղատնտեսական ապրանքներով, չրերով ու ավելի հաճախ հայկական կոնյակով: 
«Ներկայում երկիրը նոր անուն է ստեղծում մեկ այլ կարևոր ոլորտում` նորագույն տեխնոլոգիաների ասպարեզում: Դուք լսել եք ipad-ի մասին, իսկ ինչ կասեք Արմթաբի մասին: Այն հայերի սեփական համակարգիչն է, որ նախագծվել է հայ ինժեներների կողմից հենց Երևանում: Մարդը, ով պատրաստում է դրանք, Վահան Շաքայանն է, ով հայ է, բայց իր կյանքի երկու տասնամյակն ապրել է Կալիֆորնիայում: Շաքարյանը չի փորձում մրցակցել հայտնի բրենդների հետ, նա ցանկանում է ստեղծել էժան լուծումներ տեղի շուկայի համար»,-ասում է CNN-ի հեղինակը` հավելելով, որ Երևանում ՏՏ ոլորտը բում է ապրում` ծրագրավորումից մինչև ռոբոտաշինություն, երիտասարդների կողմից ստեղծվում են սկսնակ ձեռնարկություններ: Հայաստանի ՏՏ ոլորտի հաջողությունները ներկայացվում են նաև «Rafa Solutions» և «Triada studio» ընկերությունների միջոցով: Խոսելով iOS-ի համար նախագծված «Shadowmatic» խաղի մասին` հաղորդավարուհին նշում է, որ այն արդեն ունի 4 միլիոն բեռնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am