Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը 4-րդն էր:

Հյուսթոնում ընթացող աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային ծանրորդների պայքարում Անդրանիկ Կարապետյանը պոկեց 167 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Այնուհետ հրեց 196 կգ և երկամարտի արդյունքով 363 կգ արդյունքով Կարապետյանը  զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:  

Նույն քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանը չկարողացավ պոկել 163 կգ բոլոր երեք մոտեցումների ժամանակ և զրո ստացավ:

Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am