Սպորտ

Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել «Ուսանողական աշուն 2015» մարզամշակույթային միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

 Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել «Ուսանողական աշուն 2015» մարզամշակույթային միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհրդի ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված «Ուսանողական աշուն 2015» մարզամշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Նախարարը ողջույնի խոսքով դիմել է ներկաներին՝ նշելով, որ շատ է կարևորում ուսանողական սպորտը և նախարարության հաջորդ տարիների ռազմավարության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում այդ ուղղությամբ տարվող ծրագրերը: «Այո, այս ոլորտում շատ անելիքներ կան, պետք է աշխատանքներ տարվեն հատկապես ուսանողների առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու ուղղությամբ: Այսօրվա ուսանողներն են կերտելու մեր երկրի ապագան, որտեղ վստահ եմ՝ լինելու է հզոր, տնտեսապես կայուն ու առավել զարգացած, անխախտ պետականություն ունեցող երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:

Նոյեմբերի 19-ից մեկնարկած փառատոնի ընթացքում մասնակիցները մրցելու են տարբեր մարզաձևերում՝ բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, բազկամարտ, հրաձգություն, շախմատ, ինչպես նաև ինտելեկտուալ՝ «Ինչ, որտեղ, երբ» խաղով: Այս տարի ՀՊՏՀ-ի 6 ֆակուլտետների ուսանողներից բաղկացած թիմերի հետ մեկտեղ ուժերն է չափելու նաև Երևանի պետական կոնսերվատորիայի թիմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում