Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԶԼՄ-ները հայտնել են Իրանին ռուսական С-300 համալիրների փոխանցման մեկնարկի մասին

ԶԼՄ-ները հայտնել են Իրանին ռուսական С-300 համալիրների փոխանցման մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանին ռուսական զենիթահրթիռային С-300 համալիրների փոխանցման գործընթացն արդեն սկսվել է: Այս մասին նոյեմբերի 23-ին հաղորդել է Իրանի «Թասնիմ» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահիին:

«Իրանը և Ռուսատանը ստորագրել են նոր գործարք, և С-300 համալիրների փոխանցման գործընթացն արդեն սկսվել է»,- տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին:

Մոսկվան ու Թեհրանը С-300ՊՄՈՒ1 համակարգի 5 դիվիզիոնների մատակարարման գործարքը կնքել էին 2007 թվականին: 2010 թվականին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց Իրանին ծանր սպառազինության վաճառքի կամ փոխանցման արգելքի մասին բանաձևը, ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևն արգելեց Իրանին ժամանակակից սպառազինության մատակարարումը:  Գործարքը չեղարկվել էր, և Թեհրանին վերադարձրել էին կանխավճարը, իսկ Իրանի զինվորականների համար նախատեսված զենիթահրթիռային համակարգերն ուտիլիզացվել էին:

Ի պատասխան, Իրանը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի դեմ մոտ 4 մլրդ ԱՄՆ դոլար գումարի հայց էր ներկայացրել: Ինչպես հոկտեմբերին պարզաբանել էր «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Անատոլի Իսայկինը, հայցը հետ է կանչվելու Ռուսաստանի կողմից բոլոր պարտավորությունների կատարումից անմիջապես հետո:

Այս տարվա նոյեմբերի 10-ին «Ռոստեխ» պետկորպորացիան հայտնել էր, որ Մոսկվան ու Թեհրանն ստորագրել են С-300 համալիրների մատակարարման մասին նոր գործարք:

«Կոմերսանտ»-ի տվյալներով` խոսքը С-399ՊՄՈՒ2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մասին էր, որոնք ավելի վաղ նախատեսված էին Սիրիայի համար, բայց այդ երկրին չէին փոխանցվել Իսրայելի խնդրանքով:

Պարբերականի տվյալներով` գործարքի գումարը կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Ըստ տեղեկությունների`Իրանը համալիրները կստանա մինչև այս տարվա վերջը:

 

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am