Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Իրան՝ մասնակցելու գազ արտահանող երկրների համաժողովին

Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Իրան՝ մասնակցելու գազ արտահանող երկրների 
համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել Է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Իրան՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների համաժողովին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Ուշակովը նշել Է, որ նախատեսված են Պուտինի երկկողմ շփումները մասնակից երկրների ղեկավարների հետ:

«Մենք պատրաստվում ենք մասնակցել Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին, որը նոյեմբերի 23-ին տեղի Է ունենալու Թեհրանում, եւ ակներեւ Է Ռուսաստանի մասնակցությունը բարձր մակարդակով, մեր նախագահը կմեկնի այնտեղ»,-ասել Է Ուշակովը լրագրողներին:

Դրա հետ մեկտեղ նա չի բացառել երկկողմ շփումների հնարավորությունը, հավելելով, որ այցը տեւելու Է մեկ օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am