Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հիլարի Քլինթոնը Քանյե Ուեսթին պաշտոն Է խոստացել կառավարությունում

Հիլարի Քլինթոնը Քանյե Ուեսթին պաշտոն Է խոստացել կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի հնարավոր թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել Է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում կարող Է ռեփեր Քանյե Ուեսթին տեղ առաջարկել կառավարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME –ին:

Քլինթոնը նշել Է, որ ռեփերին, ով հայտարարել Է 2020 թվականին նախագահական աթոռն զբաղեցնելու ցանկության մասին, հավանաբար, «հարկ կլինի սպասել», քանի որ նա ինքն Է պլանավորում նախագահել երկրորդ ժամկետով:

Ընդսմին ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը պատրաստ Է իր հաղթելու դեպքում որեւԷ պետական պաշտոն առաջարկել Ուեսթին, որպեսզի արտիստը կարողանա «լրացուցիչ փորձ» ձեռք բերել: «Դա կարող Է լինել պատվիրակի կամ որեւիցե այլ դեր՝ կախված նրա ընտրությունից»,-ասել Է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ պատրաստ Է քննարկել փոխնախագահի պաշտոնի ցանկացած թեկնածություն:

Օգոստոսի վերջին ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը MTV Video Music Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել Էր 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին: Նրա տիկինը՝ Քիմ Քարդաշյանը, ասել Է, որ այդ որոշումն իր համար անակնկալ Է դարձել, բայց Ուեսթը պնդում Է, որ իր մտադրությունները լուրջ են:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները նշանակված են 2016 թվականի նոյեմբերի 8-ին:

Լուսանկարը`Planet Photos


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am