Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայկական պատվիրակությունը մասնակցել է քաղավիացիայի թռիչքների անվտանգությանը նվիրված սեմինարին

Հայկական պատվիրակությունը մասնակցել է քաղավիացիայի թռիչքների անվտանգությանը 
նվիրված սեմինարին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնութան Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցեր` օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից» թեմայով սեմինար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, սեմինարին մասնակցել են ԱՊՀ 10 երկրների 59 պատվիրակություններ, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար Թաթուլ Հայրապետյանը և տեխնիկական սպասարկման ծառայության պետ Գառնիկ Պետրոսյանը:

Սեմինարի ընթացքում ելույթ են ունեցել ICAO-ի, WMO-ի ներկայացուցիչները, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար Թաթուլ Հայրապետյանը, ինչպես նաև ԱՊՀ  երկրների մասնագետները և փորձագետները: Ներկայացվել են ԱՊՀ երկրներում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկմանն առնչվող հարցեր  և առաջարկվել են համապատասխան լուծումներ: 

Միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար Թաթուլ Հայրապետյանին, տեխնիկական սպասարկման ծառայության պետ Գառնիկ Պետրոսյանին  և 5 այլ երկրների պատվիրակներին տրվել են սերտիֆիկատներ` քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներքին ստուգումներ անցկացնելու համար:

Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունն օդերևութաբանական սպասարկման  տեսանկյունից առավել անվտանգ  դարձնելու համար մասնակից երկրների շարքում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով:      Ներկաներին տեղեկացվել է, որ ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ  կողմից  քաղաքացիական ավիացիայի համար մշակվող և տրամադրվող օդերևութաբանական  տեղեկությունների արդարացվելությունը կազմում է 93.5%, ինչը  բարձր  է տարածաշրջանի մի շարք երկրների ցուցանիշներից:

Միջոցառման ամփոփիչ նիստում որոշվել է ավիացիոն օդերևութաբանական սպասարկմանն առնչվող հարցերին վերաբերվող նմանատիպ սեմինարներ կազմակերպել ամեն տարի՝ ոլորտին առնչվող խնդիրները հետևողականորեն պարզաբանման և լուծումներ տալու համար:

Սեմինարը կազմակերպվել էր ՌԴ «Ռոսհիդրոմետ ավիամետտելեկոմ» ընկերության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության, (ICAO) և  Օդերևութաբանության միջազգային կազմակերպության (WMO) կողմից,  օդերևութաբանական տեսանկյունից թռիչքային անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին համապատասխան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am