Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն 
կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարությունը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե ոստիկանության կենտրոնական ապարատը իբր մարզային բաժանմունքներից պահանջել է ներկայացնել այն ոստիկանների անունները, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում չեն խորշում բռնություն գործադրելուց։

«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է և շարունակելու է իրականացնել բացառապես օրենքով իրեն վերապահված գործառույթներ։ Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ։ Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ և անհիմն չթիրախավորել ՆԳ նախարարությանն ու ենթակա ծառայությանը՝ Ոստիկանությանը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Լրատվական կայքերից մեկը հրապարակմամբ է հանդես եկել, որում նշված է, թե, իբր «տեղեկություններ կան, որ ոստիկանության կենտրոնական ապարատը մարզային բաժանմունքներից ցուցակներ է պահանջել՝ կոնկրետ թիվ և ոստիկանների անուններ, որոնք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում աչքի են ընկել բռնարարքներով և չեն խորշում բռնություններ գործադրելուց»՝ ենթադրելով, որ ոստիկանությունը պատրաստվում է բիրտ ուժ կիրառել ցուցարարների դեմ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am