Հայկական պատվիրակությունը մասնակցել է քաղավիացիայի թռիչքների անվտանգությանը նվիրված սեմինարին
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնութան Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցեր` օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից» թեմայով սեմինար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, սեմինարին մասնակցել են ԱՊՀ 10 երկրների 59 պատվիրակություններ, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար Թաթուլ Հայրապետյանը և տեխնիկական սպասարկման ծառայության պետ Գառնիկ Պետրոսյանը:
Սեմինարի ընթացքում ելույթ են ունեցել ICAO-ի, WMO-ի ներկայացուցիչները, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար Թաթուլ Հայրապետյանը, ինչպես նաև ԱՊՀ երկրների մասնագետները և փորձագետները: Ներկայացվել են ԱՊՀ երկրներում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկմանն առնչվող հարցեր և առաջարկվել են համապատասխան լուծումներ:
Միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար Թաթուլ Հայրապետյանին, տեխնիկական սպասարկման ծառայության պետ Գառնիկ Պետրոսյանին և 5 այլ երկրների պատվիրակներին տրվել են սերտիֆիկատներ` քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներքին ստուգումներ անցկացնելու համար:
Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունն օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից առավել անվտանգ դարձնելու համար մասնակից երկրների շարքում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով: Ներկաներին տեղեկացվել է, որ ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ կողմից քաղաքացիական ավիացիայի համար մշակվող և տրամադրվող օդերևութաբանական տեղեկությունների արդարացվելությունը կազմում է 93.5%, ինչը բարձր է տարածաշրջանի մի շարք երկրների ցուցանիշներից:
Միջոցառման ամփոփիչ նիստում որոշվել է ավիացիոն օդերևութաբանական սպասարկմանն առնչվող հարցերին վերաբերվող նմանատիպ սեմինարներ կազմակերպել ամեն տարի՝ ոլորտին առնչվող խնդիրները հետևողականորեն պարզաբանման և լուծումներ տալու համար:
Սեմինարը կազմակերպվել էր ՌԴ «Ռոսհիդրոմետ ավիամետտելեկոմ» ընկերության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության, (ICAO) և Օդերևութաբանության միջազգային կազմակերպության (
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում