Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Լյուքսեմբուրգում հաջորդ շաբաթ ԵՄ երկրները կընդունեն մանդատ Հայաստանի հետ նոր համաձայնագրի վերաբերյալ

Լյուքսեմբուրգում հաջորդ շաբաթ ԵՄ երկրները կընդունեն մանդատ Հայաստանի հետ նոր 
համաձայնագրի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգում հաջորդ շաբաթ Եվրամիության 28 երկրների ներկայացուցիչները կընդունեն մանդատ, որը թույլ կտա սկսել բանակցությունները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ իրավական նոր համաձայնագիր կնքելու առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ կարճատեւ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:  «Ես նույնպես մասնակցելու եմ այդ հանդիպմանը եւ ներկայացանելու Ֆրանսիան: Համագործակցության մասին հարցը իմ ելույթի օրակարգում է: Այդ թեմայով մի շարք հանդիպումներ եւ ելույթներ արդեն ունեցել եմ: Ռիգայի գագաթնաժողովի որոշումը շատ կարեւոր էր, որովհետեւ շնորհիվ դրա հնարավոր կլինի նոր փաստաթութղթ ստեղծել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերութան վերաբերյալ, որը համատեղելի կլինի Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության առնչությամբ ձեռք բերված պարտավորություններին»,- ասաց Դեզիրը:

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում 2015թ. մայիսի 22-ին՝ Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերության երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունվում է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ փոխհամաձայնությունը, որը նպատակ ունի շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու կողմերի համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am