Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԻՊ-ն առևանգված թուրք զինվորի դիմաց պահանջել է թուրքական բանտերից ազատել 200 կալանավորի

ԻՊ-ն առևանգված թուրք զինվորի դիմաց պահանջել է թուրքական բանտերից ազատել 200 
կալանավորի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը առևանգած թուրք 21-ամյա զինվոր Սերթեր Թաշի փրկության համար թուրք պաշտոնյաներից պահանջել է ազատ արձակել Թուրքիայի բանտերում գտնվող ԻՊ 200 անդամի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

ԻՊ-ի արտաքին հարաբերությունների՝ Թուրքիայի գծով պատասխանատուն WahtsApp-ի միջոցով կապվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության բարձարաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, ներկայացրել իրենց պահանջը և տվել այն 200 անձի ցուցակը, որոնց պահանջում են ազատ արձակել: Իսլամիստական կազմակերպությունից հայտնել են, որ առևանգված զինվորի վիճակը լավ է, սակայն Ռուսաստանի կողմից իրականացվող ռմբակոծությունների հետևանքով նրան այլ վայր են տեղափոխել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am