Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բլատերը, Պլատինին և Վալկեն 90 օրով զրկվել են լիազորություններից

Բլատերը, Պլատինին և Վալկեն 90 օրով զրկվել են լիազորություններից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ (ՖԻՖԱ) Յոզեֆ Բլատերի, Ֆուտբոլի Եվրոպական միության նախագահ Միշել Պլատինիի (ՈՒԵՖԱ) և ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի ֆուտբոլային գործունեությունը կասեցվել է 90 օրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Նախնական տեղեկությունների համաձայն` ժամկետը կարող է փոփոխության ենթարկվել և կարող է երկարաձգվել: Ֆուտբոլային գործունեությունից վեց տարով զրկվել է նաև ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Չոն Մոն Ջունը` տուգանվելովց 100 հազար շվեյցարական ֆրանկով: Ավելի վաղ, ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում խուզարկություն և հարցաքննություններ են իրականացվել: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ 2005 թվականի սեպտեմբերի 12-ին Յոզեֆ Բլատերը Կարիբյան ֆուտբոլային միության հետ պայմանագիր է կնքել, որը բացարձակապես շահեկան չէր ՖԻՖԱ-ի համար: Յոզեֆ Բլատերը նաև կասկածվում է ՖԻՖԱ-ի միջոցների հաշվին Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարներ կատարելու մեջ:

 

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am