Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի գլխավոր դեմոկրատը Փաշազադեին մեղադրել է «անհավատ» Պուտինի նկատմամբ լոյալ լինելու մեջ

 Ադրբեջանի գլխավոր դեմոկրատը Փաշազադեին մեղադրել է «անհավատ» 	Պուտինի 
նկատմամբ լոյալ   լինելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղուրանն արգելում է ոչ մուսուլմանի հետ բարեկամությունը, իսկ Ալլահշուքյուր Փաշազադեն խոսում է Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ունեցած վստահության եւ հավատարմության մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az կայքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն:

Նրա խոսքով` Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեի նման պահվածքը ցույց է տալիս, որ երկրում կրոնական լուսավորչության համար պատասխանատու անձինք չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները:

«Պատկերացնո՞ւմ եք, Ալլահին հավատարմության երդում տված մարդիկ խոսում են Պուտինին վստահելու մասին` այն դեպքում, երբ Ղուրանն արգելում է ոչ մուսուլմանի հետ բարեկամությունը: Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Ալլահից, Ալլահի նկատմամբ հավատարմությունից, իսլամի պահանջներից, էությունից եւ կարեւորությունից խոսելու, այդ ուղղությամբ քարոզչություն կատարելու համար նշանակված մարդիկ այս ոլորտում անհրաժեշտ աշխատանք չեն կատարում: Նման վիճակում անիմաստ է սպասել, որ ադրբեջանական հասարակությունում կարմատանա իսլամի ոգին»,- համոզմունք է հայտնել Ադրբեջանի գլխավոր դեմոկրատը:

Wikileaks կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ալլահշուքյուր Փաշազադեն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության  գնդապետ է եւ հեղինակություն չունի Ադրբեջանի մուսուլմանների մեջ:

Ալլահշուքյուր Փաշազադեն ցմահ շեյխ ուլ իսլամ է ընտրվել 2003 թվականին` Կովկասի մահմեդականների 11-րդ համագումարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am