Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

60 երկրների ավելի քան 1100 ընկերություններ են մասնակցելու Դուբայում բացվող ավիասալոնին

60 երկրների ավելի քան 1100 ընկերություններ են մասնակցելու Դուբայում բացվող 
ավիասալոնին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 60 երկրների ավելի քան 1100 ընկերություններ հաստատել են իրենց մասնակցությունը Դուբայի Dubai Airshow միջազգային ավիասալոնին, որը խոշորագույնն Է Մերձավոր Արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, միջոցառման կազմակերպիչները հայտնել են մամուլի ասուլիսում:

Ավիասալոնը, որն անցկացվում Է երկու տարին մեկ անգամ, նոյեմբերի 8-ից մինչեւ 20-ը կանցկացվի Dubai World Central օդանավակայանում: Բացի ընկերություններից, ավիասալոնի մասնակիցներ կդառնան ճյուղի պրոֆեսիոնալները, լրագրողներ, պաշտոնական պատվիրակություններ: Առաջին անգամ դրան կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրությունների օդատիեզերական  գործակալությունը:

Ռուսաստանցի մասնակիցները, որոնց թվում են՝ «Ռուսաստանի ուղղաթիռները» եւ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռները», ներկայացված կլինեն առանձին տաղավարով: Բացի Ռուսաստանից, առանձին տաղավարներ են նախատեսված Ավստրալիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի համար:

Կազմակերպիչներն ակնկալում են, որ ավիասալոն կայցելեն ավելի քան 65 հազար առեւտրային այցելուներ: Այնտեղ կներկայացվեն 160-ից ավելի քաղաքացիական եւ ռազմական ինքնաթիռներ: Մասնակիցների մոտավորապես կեսն ավանդաբար կներկայացնեն ռազմական բնագավառը:

Ավիասալոնի տարածքը 645 հազար քառակուսի մետր Է, ներառյալ 46,6 հազար քառակուսի մետր մակերեսով ցուցասրահը: 2013 թվականին ավիասալոնը 1046 մասնակիցների Է ընդունել 60 երկրներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am