Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գալուստ Սահակյանը Քոչարյանից ավելի բարձր տրամաբանություն է ակնկալել

Գալուստ Սահակյանը Քոչարյանից ավելի բարձր տրամաբանություն է ակնկալել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում վերջինս քննադատել էր սահմանադրական բարեփոխումները՝ ընդգծելով, որ դա շատ վտանգավոր գործընթաց է Հայաստանի ապագայի համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքը երկրորդ նախագահից ավելր բարձր տրամաբանություն էր սպասում: «Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահն է, պետք է ասեր իր կարծիքը և ասել է: Հիմա դա քննարկելու թեմա չէ, որովհետև մինչ այդ ընդդիմադիրները իրենց «ոչ»-ն են ասել, իսկ Քոչարյանը նրանց ասածների վրա բան չի ավելացրել: Ես նրանից ավելի բարձր տրամադրություն էի սպասում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Գալուստ Սահակյանը համաձայն չէ երկրորդ նախագահի կարծիքի հետ, թե սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանում քաղաքական մենիշխանություն է հաստատվելու: Նա ընդգծեց, որ Սահմանադրության նախագծում ընդդիմությանն այնպիսի լիազորություններ են տրվում, որ երբեմն թվում է, թե դրանք ավելի լայն են, քան քաղաքական մեծամասնության լիազորությունները: ԱԺ նախագահը նկատեց, որ նման պայմաններում քաղաքական մենիշխանություն հաստատել հնարավոր չէ:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանին տեսնո՞ւմ է, արդյոք, «Ոչ»-ի ճակատում, Գալուստ Սահակյանն ասաց, որ իր համար դեռ պարզ չէ, թե ինչ է «Ոչ»-ի ճակատը: «Այդ ճակատը պետք է իր մասին լսել տար գոնե այն օրը, երբ մենք քվեարկում էինք սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Եթե գոնե 55 մարդ հավաքված լիներ Ազգային ժողովի ցանկապատի մոտ, ես այդ մասին կխոսեի»,- նշեց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե Ռոբերտ Քոչարյանն է արատավոր համակարգի ստեղծողը, Սահակյանն ընդգծեց, որ եթե համակարգն իսկապես արատավոր է, դրանում մեղավոր են բոլորը: «Սակայն ես չեմ կարծում, որ համակարգն այնպիսի վիճակում է, որ կարելի է նման գնահատականներ տալ»,- ասաց ԱԺ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am