Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ «նախագահական» iPhone 6s են թողարկել
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Caviar ոսկերչական բրենդը Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվա պատվին «նախագահական» iPhone 6s-երի հավաքածու Է թողարկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բրենդի մամուլի տեղեկագրում:
Շարժական հեռախոսների կորպուսը պատրաստված Է տիտանից ու զարդարված պետության ղեկավարի կիսադեմի ոսկե հարթաքանդակով, ինչպես նաեւ երկրի զինանշանով եւ Ռուսաստանի օրհներգի տողերով: Տպաքանակը 63 նմուշ Է: Հեռախոսի արժեքը 199 հազար ռուբլի Է:
Օգոստոսին Caviar-ը թողարկել Է Apple Watch ժամացույցների հավաքածու՝ նվիրված Ռուսաստանի պատմությանը: Շարքը ներկայացված Է երեք մոդելով՝ «Կայսրություն», «ԽՍՀՄ» եւ «Արդիականություն»: Առաջինը նվիրված Է կայսր Պյոտր Առաջինին, երկրորդը՝ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինին, իսկ երրորդը՝ Վլադիմիր Պուտինին:
Հոկտեմբերի 7-ին լրանում Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 63-ամյակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում