Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականության ասպարեզում 2015 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 8-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Շվեդիայի ակադեմիան, որի Նոբելյան կոմիտեն Է որոշում, թե ում բաժին կհասնի բարձր պարգեւը:

Գրողի կամ պոետի անունը առաջին անգամ կհայտարարի Շվեդիայի ակադեմիայի նոր մշտական քարտուղար Սառա Դանիուսը: Դա տեղի կունենա Ստոկհոլմի Հին քաղաքի Բորսայի շենքում Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին:

Անցյալ տարի այդ բնագավառում մրցանակի դափնեկիր Է դարձել ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն:

Հոկտեմբերի 5-ին Շվեդիայում ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում դափնեկրի անվան հայտարարմամբ մեկնարկել Է 114-րդ Նոբելյան շաբաթը: Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի պարազիտաբան Ուիլյամ Քեմփբելը եւ ճապոնացի միկրոկենսաբան Սատոսի Օմուրան: Մրցանակի երկրորդ կեսը կստանա չինացի բժիշկ, ժողովրդական բժշկության գծով մասնագետ Յույու Տուն: Մրցանակը շնորհվել Է մալարիայի եւ մակաբույծ-որդերի դեմ պայքարի համար:

Առաջիկա օրերին հայտնի կդառնան մյուս անվանակարգերի մրցանակակիրները: Այսպես, հոկտեմբերի 6-ին Ստոկհոլմում կհայտարարվի Նոբելյան կոմիտեի՝ ֆիզիկայի գծով, հոկտեմբերի 7-ին՝ քիմիայի գծով որոշման մասին: Հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտարարեն խաղաղության մրցանակի դափնեկրի անունը: «Նոբելի հիշատակին Էկոնոմիկայի գծով մրցանակի» դափնեկիրը, մրցանակ, որը 1968 թվականին սահմանվել է Շվեդիայի պետական բանկի կողմից, կհայտարարվի հոկտեմբերի 12-ին:

1901 թվականից Նոբելյան մրցանակը հանձնել են 567 անգամ: Դափնեկիրներ են դարձել 864 մարդ եւ 25 կազմակերպություն:

Նոբելյան մրցանակի դրամական բաղադրիչն այս տարի, ինչպես եւ նախորդ երկու տարիներին, 8 մլն կրոնա է: Բայց շվեդական կրոնայի փոխարժեքի թուլացման կապակցությամբ այդ գումարը 2001 թվականից ի վեր առաջին անգամ պակաս կլինի 1 մլն դոլարից եւ կկազմի 950 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am